«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Եղել է պահ, երբ մտածել եմ ընտրությունս սխալ էր». Մանոն` Սարգիս Գրիգորյանի հետ 12 տարվա համատեղ կյանքի մասին

16/06/2020

Սարգիս և Մանո Գրիգորյաններն օրերս նշել են իրենց ընտանիքի 12-րդ տարեդարձը: Tert.am Life-ի հետ զրույցում Մանոն ասաց, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված այդ առիթոց մեծ հավաքույթ չեն կազմակերպել:

«Մեզ հարազատ շատ քիչ մարդկանցով տանը նշեցինք օրը: Միշտ այդ օրն իրար ինչ-որ բան նվիրում ենք, բայց այս տարի չնվիրեցինք։ Ուղղակի խանութ գնալու, նվեր ընտրելու տրամադրություն չկար: Կողմ եմ, որ հոբելյանական թվերը մեծ նշենք, ինչպես արեցինք 10-րդ տարվա ժամանակ` երկրորդ հարսանիք»,- ասաց Մանոն։

Պարուհին նշեց, որ ամեն տարի այդ օրը նաև ամփոփում են տարվա սխալները, դրական կողմերը, մտածում, թե ինչ պիտի անեն մինչև մյուս տարի. «Կարծում եմ` այս տարի բացեր չենք ունեցել, ես էլ իմ կողմից ամեն ինչ արել եմ, որ մեր ընտանիքում առողջ մթնոլորտ տիրի: Միայն թե ուզում ենք երրորդ երեխա ունենալ: Աղջիկ, թե տղա` այնքան էլ կարևոր չէ»:

Մանոյի խոսքով` իրենց ապրած տարիները հաճախ են վերլուծում. «Ամեն անգամ հարսանիքի օրը հիշելիս մտածում եմ` որ կետից որն ենք հասել: Հայտնի լինելը մարդկանց համար պատրանքի պես մի բան է, բայց մենք առաջին հերթին մարդ ենք, կարող ենք և՛ վիճել, և՛ հիասթափվել, և՛ ունենալ խնդիրներ: Մենք իրական ենք, անկեղծ ենք: Սոցիալական ցանցերում գրկախառնված լուսանկարներ չենք տեղադրում ու հետո գնում հակառակ ուղղություններով. մենք նայում ենք մեկ ուղղությամբ: Երջանկությունը հեշտ չի տրվում, այն ամենօրյա պայքար է: Եթե հեշտ տրվի, կարճ կյանք կունենա: Այն, ինչ դժվար է տրվում, դժվար է նաև կորցնելը»:

Դերասանուհին նշեց, որ իր կյանքում այնպիսի պահ է եղել, երբ մտածել է` իր ընտրությունը սխալ է եղել. «Պարզվեց, որ ինձ ուղղակի ժամանակ է պետք` մտքերս հավաքելու համար: Ուրախ եմ, որ Սարգիսը դա էգոիստաբար չընդունեց ու մի պահ ինձ հանգիստ թողեց: Կարծում եմ` նորմալ է` հատկապես մեր դեպքում, քանի որ ամբողջ օրը թե՛ տանը, թե՛ աշխատանքի վայրում միասին ենք»:
Մանոն սերը համեմատեց երեխա ունենալու և նրան դաստիարակելու գործընթացի հետ. «Երբ կինը հղիանում է, պտուղը մինչև ծնվելը երկար ճանապարհ է անցնում: Մայրն իրեն շատ բաներից զրկում է, տանջվում է և լույս աշխարհ է բերում փոքրիկ հրաշքի։ Հետո պահում է նրան, քայլել ու խոսել սովորեցնում: Նույն կերպ էլ ընտանիքն է զարգանում: Ծնվում է սերը, ապրում է, նրան խնամում ես, փայփայում ես, երբեմն, ազատ թողնում»:

Խոսելով վեճերի մասին` Մանոն նշեց, որ ինքը հեշտությամբ է ներում. «Չգիտեմ` չներելն ինչ է: Երբեմն զարմանում եմ, թե ինչքան հեշտ եմ կարողանում ներել ու մոռանալ մարդկանց արածները, նույնը և Սարգիսի հանդեպ է: Սարգիսն այնքան էլ ինձ նման չէ այդ հարցում, բայց ընտանիքում ներող է` չնայած այնպիսի քայլեր չեմ էլ արել, որ չկարողանա ներել»:

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am