«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը

16/09/2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում գործող «ԻՊ-ն Մեծ Սահարայում» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ադնան Աբու Վալիդ ալ-Սահրաուին։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Մակրոնը դա համարել է մեծ հաջողություն միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ ԻՊ պարագլուխներից մեկի ոչնչացումը հաստատել է նաև Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ֆլորանս Պարլին։