«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանից դպրոցականները մասնակցում են WAMAS-2021 մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային

03/09/2021

Սեպտեմբերի 3-4-ը Դուբայում անցկացվում է WAMAS-2021 մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադան: Այս տարի մասնակցում է 300 դպրոցական աշխարհի 12 երկրներից՝ Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Իրանից, Իրաքից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Հայաստանից:

Օլիմպիադային մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը, որը բաղկացած է տարբեր տարիքի 21 դպրոցականից հանրապետության բոլոր մարզերից: Բոլոր մասնակիցներն «Աբակ» դպրոցի սաներ են:

Նշենք, որ մենթալ թվաբանությունը Հայաստանում հայտնվել է Նարինե Բալայանի եւ Դիանա Հովհաննիսյանի ջանքերի շնորհիվ: Հենց նրանք են հիմնել «Աբակ» դպրոցը, որը Հայաստանում զարգացնում է մենթալ թվաբանությունը: Դպրոցը երեխաների ուսուցման այս ուղղության զարգացման լոկոմոտիվն է` բանավոր հաշվման համակարգի օգնությամբ: