«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուշադրություն․ հակառակորդը բեմականացնում է դրվագներ, նկարահանում և քարոզչության նպատակով տարածում

30/09/2020

Բաքվի տխրահռչակ բռնապետը, որպեսզի բարձրացնի իր բարոյալքված հասարակության ռազմական ոգին, բառիս ամենաուղիղ իմաստով բեմականացնում է դրվագներ, նկարահանում և քարոզչության նպատակով տարածում։

Նմանատիպ տեսանյութ է տարածվում, որտեղ իբրև թե մերոնք ասում են մեզ մենակ են թողել, մեկ այլ զինվոր էլ լացում է։

Այս սուտը հերքող ամենամեծ ապացույցն այն է, որ Հայոց բանակի զինվորի սաղավարթի վրա չկա տեղադրված տեսախցիկ, իսկ նկարահանումն, հենց այդպիսի տեսախցիկով է տեղի ունեցել։

Խնդրում եմ, չտրվեք սադրանքի և նմանատիպ նյութերին պարզապես անդրադարձ մի կատարեք։

 

Կարեն Հովհաննիսյան