«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հորդանանյան պարբերական. «Էրդողանը հաստատել է Թուրքիայի կարևոր դերը միջազգային ասպարեզում»

30/06/2021

«Արաբական երկրների առաջնորդները պետք է հետևեն Թուրքիայի ազգային, տարածաշրջանային և միջազգային քաղաքականությանը», - գրել է Հորդանանի «Al-Sabeel» պարբերականը Էրդողանի քաղաքականության և 21-րդ դարում հզոր Թուրքիայի վերելքի մասին հոդվածում: «Վերջին տասնամյակում Էրդողանին հաջողվեց Թուրքիան դարձնել գերտերություններից մեկը: Թուրքիայի տնտեսական հաջողությունը ցույց տվեց իր ազդեցությունը բոլոր ոլորտներում` ներառյալ քաղաքական, սոցիալական և միջազգային», հավելել է պարբերականը:
«Իրատեսական հայացքով մենք գտնում ենք, որ այսօր գրեթե ոչ մի խնդիր Միջին Արևելքում, Կենտրոնական Ասիայում, իսլամական աշխարհում, թյուրքախոս աշխարհում և նույնիսկ Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում չի կարող պատկերացվել առանց Թուրքիայի ներկայության: Չնայած ԵՄ-ի քաղաքականությանը Թուրքիայի հակազդեցությանը և ԱՄՆ-ի պատվերներին (Ռուսաստանից S-400- ի գնում) չհնազանդվելուն, գերտերությունները, ներառյալ ԱՄՆ-ն և եվրոպական առաջնորդները, դեռևս մեծ նշանակություն են տալիս Թուրքիային», եզրափակում է «Ալ-Սաբիլ» պարբերականը: #ՓԱԿԱԳԻԾ