«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս հաղթանակները նվիրում եմ մեր ազգին. Վարազդատ Հարոյան

01/04/2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան և ավագ Վարազդատ Հարոյանը Մունդիալի որակավորման փուլի մեկնարկային երեք հաղթանակները նվիրում է հայ ազգին:

«Ինձ համար մեծ պատիվ է ավագի թևկապով խաղադաշտ դուրս գալը: Ուրախ եմ, որ երեք խաղում էլ, իրար հետևից հաղթեցինք: Այս հաղթանակները նվիրում եմ մեր ազգին, որ այս դժվար պահին երեսներին կրկին ժպիտ հայտնվեց»,-«Արմենպրես» հաղորդմամբ` Հարոյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական J խմբի միանձնյա առաջատարն է:  3 տուրերից հետո Խոակին Կապառոսի սաները` Հայաստաի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները, ունեն 100 տոկոս արդյունք` երեք խաղ, երեք հաղթանակ և 9 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերում 6-ական միավորներով Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի ընտրանիներն են: 3 միավոր ունեն Ռումինիան և Իսլանդիան: Իսկ Լիխտենշտեյնն առհասարկ միավոր չունի:

Սեպտեմբերին մեկնարկող 4-րդ տուրում Հայաստանը կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Լիխտենշտեյնը` Գերմանիայի, իսկ Իսլանդիան` Ռումինիայի: