«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եռաբլուրը խոսում է ինձ հետ, աղմուկ է գալիս այնտեղից`ցավի. բանաստեղծություն՝ զինվորի մասին

05/03/2021

Մարդիկ ասում են`

Ամեն ինչ անցավ,

Որ ցավը մի օր`

Էլ չի ցավեցնի,

Էլ ի՞նչ իմանան,

Որ հայոց հողում,

Մայրն է որբանում

Առանց զավակի։

Այս ի՞նչ կատարվեց,

Այս ո՞վ կամեցավ,

Ի՞նչու չենք ուզում`

Մեղավոր փնտրել,

Որ մեղավորը կամենա ծնկած`

Մայր հողը գրկած ներման խոսք ասել։

Աչքը քոռանա այն գեներալի`

Ով իր զինվորին թողեց որբացած,

Ով խայտառակեց պատիվը հայի,

Ու իր զինվորին թողեց շիվարած։

Նժդեհը ճիշտ էր.

Հայը տականք է,

Չի փոխվել այսօր`

Նրա տեսակը,

Ով արցունք բերեց զինվորի մորը`

Թո'ղ լացով ապրի իր վերջին օրը։

Ի՞նչու չենք ուզում`

Մեղավոր փնտրել,

Ախր կորուստն է

Մեր անդառնալի,

Այդ տղաները երեխա էին դեռ,

Եվ լույս հայրերը`

Գալիք սերնդի։

Ախր մի սերունդ,

Վառվեց թղթի պես,

Ախր հազարի տունը որբացավ,

Ախր ասեղ չէին,

Մարդ էին վերջապե'ս,

Մայր ունենալով`

Ընկան որբի պես։

Իմ հոգում այնքան վրեժ է ծաղկել,

Իմ հոգում այնքան հետքեր կա ցավի,

Որ երբ ուզում եմ իմ հոգին շոյել`

Նա ա՜խ է քաշում ցասումով որբի։

Եռաբլուրը խոսում է ինձ հետ,

Աղմուկ է գալիս այնտեղից`ցավի,

Եվ այնտեղ ննջող ամեն երեխա`

Ուզում է մորից ինչ որ լուր լսի։

Հեղինակ` Աննա Մարիա