«Սեփական ձեռքերով». ֆիլմաշար
07/02/2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունը նկարահանել է «Սեփական ձեռքերով» ֆիլմաշարը:
«Իմ երազը» զարգացման կենտրոնը մանկավարժներ Նարինե Լոբյանի և Մերի Հունանյանի երազանքն է եղել: Ուսուցչությանը զուգահեռ, նրանք հաստատակամ որոշում են կայացրել՝ ստեղծել իրենց մասնավոր կրթական հաստատությունը և այսօր հաջողությամբ զարգանում են: