«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՆ» հնարավոր է գլխավորի ռուս մասնագետ
24/03/2021
Մարտի 5-ին Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» խզեց գործող պայմանագիրը թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանիայի հետ։ Ահա և ինչպես գրում են ռուսական մարզական լրատվամիջոցները, Երևանյան ակումբը կարող է գլխավորել ռուս մասնագետ Անատոլի Բայդաչնին։ Ըստ տարբեր հրապարակումների՝ 68-ամյա մասնագետի հետ արդեն բանակցությունները սկսվել են։
Բայդաչնիի գլխավորած վերջին ակումբը եղել է «Ռոստովը»։ Ավելի վաղ նա մարզել է նաև «Ֆակելը», «Թերեքը», «Ռոստսելմաշը», «Չեռնոմորեցը», «Ժեմչուժինան»։ 2003-2005 թթ․ ռուս մասնագետը զբաղեցրել է նաև Բելառուսի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։