«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կորոնավիրուսից ապաքինված Մեսսին չի մասնակցի «Լիոնի» դեմ խաղին

08/01/2022

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին բաց է թողել մարզումը «Լիոնի» դեմ հանդիպումից առաջ: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ «Լիոնի» հետ խաղին նույնպես Մեսսին չի մասնակցի:

Սուրբծննդյան արձակուրդին Մեսսին Արգենտինայում վարակվել էր կորոնավիրուսով, ապաքինվել, վերադարձել Ֆրանսիա և վերսկսել անհատական մարզումները։ «Լիոն» – ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա հունվարի 9-ին:

19 խաղից հետո ՊՍԺ-ն 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 10 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մարսելից»։ «Լիոնը» 13-րդն է՝ 24 միավորով։