«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրամիությունը կուսումնասիրի Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու հետևանքները

18/06/2021

«Ռուսաստանի կողմից Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու մասին հայտարարությունը ցավալի է և բացասական ազդեցություն կունենա զենքի վերահսկման համաշխարհային քաղաքականության վրա»,- ասվում է ԵՄ հրապարակած փաստաթղթում:Նշել են նաև, որ  իրենք «կուսումնասիրեն այս որոշման (Ռուսաստանի) հետևանքները՝ սեփական անվտանգության և գործընկերների անվտանգության համար»:
«Ապահովելով թափանցիկությունն ու կանխատեսելիությունը՝ « Բաց երկնքի մասին» պայմանագիրը նպաստում է կենսական վստահության ամրապնդմանը: Պայմանագրով իրենց բոլոր պարտավորություններին վերադառնալը կամրապնդի եվրոպական և համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը»,-ասվում է Բորելի հայտարարության մեջ:
«Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու  մասին ՌԴ ԱԳՆ-ն իր տարածած հայտարարությունում Միացյալ Նահանգներին էր  մեղադրել  «Բաց երկնքի մասին» պայմանագրի տապալման մեջ ու  հայտարարել էր, որ Ռուսաստանը պաշտոնապես լքելու է  Բաց երկնքի պայմանագիրը այս տարվա դեկտեմբերի 18-ին՝ պայմանագրի դեպոզիտարիա երկրներին ուղարկելով ծանուցագիր:
Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թ՝ դառնալով սառը պատերազմից հետո Եվրոպայում վստահության ամրապնդման միջոցներից մեկը, որը թույլ է տալիս մասնակից 34 երկրներին բացահայտ տեղեկություններ հավաքել միմյանց ռազմական ուժերի և գործունեության մասին: 2020-ի մայիսին Միացյալ Նահանգները գործարկեցին պայմանագրից դուրս գալու կարգը, որն ավարտվեց նոյեմբերի 22-ին: Ի պատասխան այս որոշման ՝ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը 2021 թվականի հունվարի 15-ին հայտարարեց պայմանագրից դուրս գալու ներքին ընթացակարգերի մեկնարկի մասին: Հունիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց պայմանագիրը չեղարկող օրենք: