«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ադրբեջանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում. վետերանները չեն կարողանում հոգալ իրենց կարիքները

14/04/2021

Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լողանում է իր փառքի շողերի մեջ, հազարավոր հայ և ադրբեջանցի երիտասարդների արյան գնով: Այդ ընթացքում արցախյան պատերազմի վետերանները Ադրբեջանի իշխանությունների կողմից մնում են անտեսված:
Այս անգամ ահազանգել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քարիմլին: Նրա հաղորդմամբ Աղդաշի շրջանի Օվչուլու գյուղից վետերան Թարվերդիև Շահմար Շաբան օղլուն ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվելուց հետո պատշաճ բուժում չի ստացել, ինչը հանգեցրել է սարսափելի հետևանքների:
Չնայած իշխանություններին ուղղված բազմաթիվ դիմումներին ՝ որևէ գործողություն չի ձեռնարկվել: Վետերանի ընտանիքը ստիպված էր օգնության համար դիմել մասնավոր անձանց և հովանավորներին:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան