«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտյոմ Սիմոնյանը իր առաջին գոլն է խփել ռուսական նոր ակումբում

30/08/2021

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրում Աստրախանի «Վոլգարը» 2:2 հաշվով է ավարտել արտագնա հանդիպումը «Ենիսեյի» հետ:

«Վոլգարի» կազմում խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը: 26-ամյա կիսապաշտպանը իր առաջին գոլն է խփել նոր ակումբում՝ իրացնելով 11 մետրանոցը:

Անցած մրցաշրջանում Արտյոմ Սիմոնյանը հանդես էր գալիս ռուսական «Տոմում», որի հետ նրա պայմանագրի ժամկետը լրացել էր հունիսի 30-ին։ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի ավարտված առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել էր 16 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ: