«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը հունիսի 28-ից կվերսկսի ՀՀ-ի հետ ավիահաղորդակցությունը. ՌԴ փոխվարչապետ

18/06/2021

ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է հունիսի 28-ից դեպի Ավստրիա, Ադրբեջան, Հայաստան, Հունաստան, Կատար, Ֆինլանդիա, Խորվաթիա եւ Շվեյցարիա չվերթների թվի ավելացման մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Գոլիկովան, մասնավորապես, ասել է. ՛՛Առաջարկվել է ավելացնել դեպի Ավստրիայի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Հունաստանի Հանրապետություն չվերթների քանակը, այդ թվում՝ Հունաստանի Հանրապետության մաս կազմող կղզիներ՝ Հերակլիոն, Ռոդոս, Կորֆու, Արաքսոս:
Ինչպես մյուս պետությունների դեպքում, Հունաստանի Հանրապետության հետ օդային հաղորդակցությունը կվերականգնվի Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների տարածքում գտնվող մի շարք միջազգային օդանավակայաններում՛՛: