«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելում հայտնաբերվել է 1500 տարվա վաղեմության եկեղեցի

04/09/2021

Երուսաղեմից 24 կիլոմետր հարավ-արևմուտք հնագետները հայտնաբերել են բյուզանդական դարաշրջանի քրիստոնեական տաճար ՝ նվիրված անհայտ նահատակի, հայտնում է Live Science- ը:

Պեղված տաճարի մոտավորապես 1500 տարեկան է: Այնտեղ պահպանվել են հնագույն խճանկարներ:

Բացի այդ, տեղում հայտնաբերվել են հունարեն արձանագրություններ, որոնք վկայում են, որ եկեղեցին կառուցվել է «փառավոր նահատակի» հիշատակին, սակայն պարզ չէ, թե ում մասին է խոսքը:

Երբ եկեղեցին կառուցվել է, Իսրայելը Բյուզանդական կայսրության ենթակայության տակ է եղել: Եկեղեցու արձանագրությունը հուշում է, որ այն ընդլայնվել է Ֆլավիոս Տիբերիոս կայսեր օրոք, ով ղեկավարում էր 578 -ից 582 -ը: Իսրայելը և հարևան տարածքները գրավվել են Իսլամական խալիֆայության կողմից 634-638 թվականներին:

Սակայն, չնայած այս տարածքում մահմեդականության տարածմանը, եկեղեցին բարգավաճել է, և այն լքված չի եղել մինչև 10 -րդ դարը, նշել են  հնագետները:

Տաճարի ներսում կան պատկերապղծման հետքեր  Օրինակ, խճանկարներում պատկերված են եղել կենդանիներ, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք ջնջվել են։

Նշենք, որ այս եկեղեցու տեղում առաջին պեղումները սկսվել են 2017 թվականին, նախքան տարածքում շինարարության սկսվելը: