ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Միրզոյան-Բայրամով չկայացած հանդիպման մասին
04/12/2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Էնդրյու Շոֆերը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Իգոր Խովաևը (ՌԴ) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ՝ ափսոսանք հայտնելով, որ չհաջողվեց իրենց հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում կազմակերպել Ստոկհոլմում։
Նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում՝ հանգամանքները թույլ տալուն պես՝ շարունակելու քննարկումները, որոնք սկսվել են սեպտեմբերին՝ Նյու Յորքում և նոյեմբերին՝ Փարիզում: