«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին՝ 10-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ

26/12/2020

ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին՝ Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվելու առթիվ:

«Միայն կոմիքսներում կարող ես հանդիպել նման բան` ճանաչվել երկրի լավագույն ֆուտբոլիստ 10-րդ անգամ, և երբ դու դեռ 31 տարեկան ես: Շնորհավորում ենք իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ»,- նշված է ՖԻՖԱ-ի Թվիթերի միկրոբլոգում:

Հիշեցնենք՝ նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: 133 միավորով Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Նա այս կոչմանն արժանանում է 10-րդ անգամ: