«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի հարավ-արևմուտքում հատուկ համակրանք ունեն հայերի ու Հայաստանի հանդեպ

07/03/2024

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրանի հարավ-արևմուտքում՝ հատկապես Դեզֆուլ քաղաքում, որտեղից սերում են բազմաթիվ նշանավոր և ազդեցիկ իրանցիներ, հատուկ համակրանք ունեն հայերի ու Հայաստանի հանդեպ։

Երկու օրվա ընթացքում բազմաթիվ մտավորականներ և պարզապես սովորական դեզֆուլցիներ, իմանալով, որ Հայաստանից եմ, մոտենում և իրենց համակրանքն ու աջակցությունն էին հայտնում մեր դատին։

Ամենատպավորիչը, սակայն, նրանցից մեկի փիլիսոփայական խոսքերն էին Սասանյան Իրանի նշանավոր քաղաքներից մեկի՝ Գունդի Շապուհի, հնավայրում՝ «Օսթադ (պարսկերեն՝ «պրոֆեսոր, վարպետ»), հայերդ հանկարծ չհանձնվեք թշնամուն, որովհետև պատմությունը հաղթանակների և պարտությունների շարան է։ Եթե չես հանձնվում, հնարավորություն ես թողնում հետագա հաղթանակի։ Տեսե՛ք, ժամանակին մեզ հաղթել և մեր այս քաղաքը ավերել են, բայց հիմա մենք կրկին գերտերություն ենք, որովհետև չենք հանձնվել»»։