«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չպատվաստման հետևանքները. Ջոշուա Կիմիխը չի խաղա մեկ ամիս

10/12/2021

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը կորոնավիրուսից հետո թոքերի հետ կապված խնդիրներ ունի և բաց կթողնի մեկ ամիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա չի մասնակցի «Մայնցի», «Շտուտգարտի» և «Վոլֆսբուրգի» դեմ առաջիկա հանդիպումներին։
«Ուրախ եմ, որ ինքնամեկուսացումս ավարտվեց, սակայն դեռ չեմ կարող լիարժեք մարզումներ անցկացնել թոքերումս ոչ մեծ ինֆիլտրատի պատճառով։ Կանցկացնեմ մի շարք վերականգնողական մարզումներ և ընդհանուր խումբ կվերադառնամ հունվարին»,- ասել է Կիմիխը։
Նա իդեպ «Բավարիայի» հինգ ֆուտբոլիստներից մեկն է, որ հրաժարվել էր պատվաստվել:  «Բավարիան» հայտնել էր, որ կորոնավիրուսի պատճառով բաց թողած ամեն օրվա համար աշխատավարձի հետպահում կլինի չպատվաստված ֆուտբոլիստների աշխատավարձից։