«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Համախմբվածությամբ կարող ենք արդյունքի հասնել. Հովհաննես Համբարձումյան

24/03/2021

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի կարծիքով ընտրանին կարող է համախմբվածության շնորհիվ լավ արդյունքի հասնել Մունդիալի որակավորման փուլի խաղերում:

«Լավ մարզավիճակում եմ գտնվում հիմա և պատրաստվում եմ ամբողջ ուժով պայքարել առաջիկա խաղերում, որ առավելագույն լավ արդյունքի հասնենք: Հավաքականում ընկերական մթնոլորտ է տիրում: Նախորդ խաղերում էլ ցույց տվեցինք, որ առանց առաջատար խաղացողների համախմբվածությամբ կարող ենք արդյունքի հասնել»,-«Արմենպրես»հաղորդմամբ` նախախաղային ասուլիս ժամանակ ասել է նա:

Խոսելով այն խմբի մասին, որտեղ ընդգրկված է Հայաստանի հավաքականը, Համբարձումյանը շեշտեց, որ ընտրանին բարդ մրցակիցների ունի, բայց ամեն խաղում ձգտելու են լավ արդյունք գրանցել:  

Մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: