Լևոն Արոնյանը կմասնակցի New in Chess Classic Prelims 2021 գերմրցաշարին
24/04/2021
Լևոն Արոնյանը կմասնակցի New in Chess Classic Prelims 2021 գերմրցաշարին, որը մեկնարկում է այսօր և կավարտվի մայիսի 2-ին: Այն 1,5 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով Meltwater Champions Chess Tour մրցույթի հինգերորդ փուլն է: Խաղացողների շարքում է աշխարհի ուժեղագույն 16 գրոսմայստեր, այդ թվում՝ գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը:
Ի դեպ, մրցաշարի պաշտոնական կայքում Արոնյանը ներկայացված է Հայաստանի դրոշի ներքո: