«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վենգերը ՊՍԺ-ին խորհուրդ է տվել չգնել Մեսիի տրանսֆերը

10/12/2020

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խորհուրդ է տվել ՊՍԺ-ին չգնել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի տրանսֆերը՝ հայտնում է Goal-ը:

«Նրանք, ովքեր փոխարինելու են Կրիշտիանու Ռոնալդուին ու Լիոնել Մեսսիին, արդեն ՊՍԺ-ում են: Այստեղ խնդիրը բալանսն է ակումբում՝ տեխնիկական բալանսը, ֆիզիկական բալանսը: Կարո՞ղ ես պահել այդ բալանսը ՊՍԺ-ում՝ բերելով Մեսսիի պես խաղացողին: Ես համոզված եմ, որ ո՛չ»,- ասել է Վենգերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամռանը ՊՍԺ-ն փորձելու է գնել Մեսսիի տրանսֆերը: