«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Արարատ»-ը հաղթեց դերբիում, «Ալաշկերտ»-«Նոա» հանդիպումն ավարտվեց ոչ- ոքի

20/04/2021

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում կայացան կիսաեզրափակչի առաջին հանդիպումները:

«Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում «Ալաշկերտ»-ն ընդունեց «Նոա»-ին: Պետրոս Ավետիսյանը 66-րդ րոպեին անվրեպ իրացրեց  11մետրանոցն և առաջ մղեց «Նոա»-ին: «Ալաշկերտ»-ից պատասխանեց Ալեքսանդր Գլիշիչը: Այս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Օրվա մյուս խաղում` «Արարատյան դերբի»-ում, «Արարատ»-ը մրցեց «Արարատ-Արմենիա»-ի հետ: Ուրոշ Նենադովիչի և Մարկո Պրլևիչի գնդակները հաղթանակ բերեցին «Արարատ»-ին:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին: