«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվան ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ապաէսկալացման համար. ՀՀ-ում ՌԴ դեսպան

29/09/2020

Ռուսաստանը մշտապես համագործակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ և ամեն ինչ անում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը դադարեցվի և կողմերը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փոխգործակցությամբ ամեն ինչ անում է, որպեսզի էսկալացիան դադարեցվի, կողմերը կարող են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ ՌԴ-ն ակտիվորեն աշխատում է բոլոր կողմերի հետ»,- նշել է նա։