«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նա շատ էր սիրում հայերին, այդ կապը գալիս է դեռ մանկուց. Մարինա Վլադին՝ Վիսոցկու մասին

25/01/2021

 

Հայաստանը և հայերը կարևոր դեր են խաղացել սովետական ​​հայտնի բանաստեղծ Վլադիմիր Վիսոցկու կյանքում: Լուրեր են տարածվում այն ​​մասին, որ նա մկրտվել է Հայ Առաքելական եկեղեցում ՝ Երևան կատարած այցի ժամանակ: Այսօր մեծ բանաստեղծի ծննդյան օրն է:

 

Ռուս մեծ բանաստեղծ Վլադիմիր Վիսոցկու կյանքում եղել են մի քանի հայեր, ովքեր ազդել են նրա անհատականության, ճակատագրի և ստեղծագործության ձևավորման վրա: Մանկությունից նրա կողքին էր խորթ մայրը՝ ծնունդով հայուհի Եվգենիա Լիխալատովան (ծնունդով Մարտիրոսով), որին Վիսոցկին պաշտում էր, և նա էլ սիրում էր նրան իր որդու նման:

Վիսոցկու կինը ՝ Մարինա Վլադին, իր «Ընդհատված թռիչք» գրքում գրում է խորթ մոր հետ Վոլոդյայի ջերմ հարաբերությունների մասին: Վիսոցկին միշտ դրական էր խոսում իր Ժենեչկայի մասին (ինչպես Վիսոցկին էր ասում խորթ մորը):

Նա շատ էր սիրում հայերին, և այդ կապը գալիս էր մանկության տարիներից: Վիսոցկու ամենամոտ ընկերներից մեկը լեգենդար Լեւոն Քոչարյանն էր ՝ հայտնի դերասան և հեքիաթասաց, ՀԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սուրեն Քոչարյանի որդին:

Թարգմանեց Աննա Հակոբյանը :