«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը ոչ թե սկսել է չսիրել հայկական կոնյակը, այլ հենց Փաշինյանին․ Սաակաշվիլին՝ Փաշինյանին

06/12/2023

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում կրկին դիմել է Փաշինյանին՝ հորդորելով «առանց հետ նայելու փախչել ՀԱՊԿ-ից, Եվրասիական համայնքից»։

«Ռուսաստանն արգելել է հայկական գրեթե բոլոր գյուղմթերքների և հայկական կոնյակի ներկրումը։ Դե, Կրեմլի ղեկավարության մեջ նրանք, ովքեր սիրում են հայկական կոնյակը, իրենց չեն սահմանափակի (Վրացական գինու էմբարգոյից հետո դրանք (կոնյակը-խմբ․) Կրեմլի բուֆետում առանց խնդիրների հյուրասիրեցին վրացի լրագրողներին), իսկ հասարակ ռուսների կարծիքի վրա նրանք թքած ունեն։ 

Բայց այս արգելքը պետք է բոլոր կարմիր լույսերը վառի Փաշինյանի համար. Պուտինը ոչ թե սկսել է չսիրել հայկական կոնյակը, այլ հենց Փաշինյանին, իսկ էմբարգոն նրան իշխանությունից հեռացնելու հերթական քայլն է։ Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար. հարգելի Նիկոլ՝ փախիր, փախիր արագ, փախիր առանց հետ նայելու ՀԱՊԿ-ից, Եվրասիական համայնքից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։ 

Բայց ամենակարևորը՝ հեռացիր Ռուսաստանից, փրկիր քեզ և հայոց պետականությունը։ Պուտինը նման է բուլդոգի. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։ Խուսափեք դրանից՝ գոյատևելու համար: Համոզված եմ, որ դեռ ուշ չէ: Եվ դադարեցրեք տատանվելն ու կասկածել: Ուշացումը նման է մահվան»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը։

Нет описания.