Ռոնալդուն հանուն ընտանիքի մտադիր է բաց թողնել ԱՊԼ-ի մի քանի հանդիպում
14/12/2021
Daily Mail-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ամանորին կարող է հեռանալ իր թիմի ճամբարից։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը ցանկանում է հայրենիք վերադառնալ ու այնտեղ նշել տոներն ընտանիքի հետ միասին։ Դեկտեմբերի 31-ը նաև Ռոնալդուի մայրիկի ծննդյան օրն է:
Եթե նա այդպես անի, ապա չի կարողանա մասնակցել դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը կայանալիք հանդիպումներին։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն Պրեմիեր լիգայում 13 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: