«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների և հայկական կողմի զոհի առնչությամբ

05/12/2023

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների առնչությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ։

 ԵՄ պաշտոնյան թեմային անդրադարձել է X սոցիալական հարթակում։

«Մտահոգիչ հաղորդումներ ենք ստացել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և մահվան դեպքի կապակցությամբ։ Եվրամիությունն անընդհատ շփման մեջ է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ տեղում տիրի հանգստություն, իսկ բանակցային սեղանի շուրջ ձեռք բերվի վճռական առաջընթաց», - գրել է Կլաարը։