«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ում չղջիկին վերացնելու համար տուգանվում են 25 հազար դրամով, իսկ բեզոարյան այծի դեպքում՝ 3 մլն դրամով. Մանրամասներ

15/02/2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է որոշ կաթնասուններին վերացնելու համար նախատեսված տուգանքների չափը և հորդորել զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել կենդանական և բուսական աշխարհը:

«Մոտակա օրերին մաս առ մաս կտեղադրենք բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների ցանկը», նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի և (կամ) ոչնչացման դեպքում յուրաքանչյուր միավորի համար՝

ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ
լայնականջ ոզնի 25 000 դրամ
հարավային պայտաքիթ 25 000 դրամ
մեհելիի պայտաքիթ 25 000 դրամ
նատերերի գիշերային չղջիկ 25 000 դրամ
ասիական լայնականջ չղջիկ 25 000 դրամ
սովորական երկարաթև չղջիկ 25 000 դրամ
ծալքաշրթունք լայնականջ չղջիկ 25 000 դրամ
հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ 25 000 դրամ
կովկասյան մկնիկ 25 000 դրամ
հարավային ավազամուկ 25 000 դրամ
հարավռուսական խայտաքիս 100 000 դրամ
մանուլ 200 000 դրամ
կովկասյան անտառակատու 200 000 դրամ
կովկասյան ջրասամույր 500 000 դրամ
անդրկովկասյան գորշ արջ 1 000 000 դրամ
առաջավորասիական ընձառյուծ 3 000 000 դրամ
բեզոարյան այծ 3 000 000 դրամ
հայկական մուֆլոն 3 000 000 դրամ