«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գվինեթ Փելթրոուն Քիմ Քարդաշյանի երեխաների «երկրպագուն» է․ Daily Mail (լուսանկարներ)

18/05/2021

Առողջությանը և ժամանցին վերաբերվող ամերիկյան Goop ապրանքանիշի հիմնադիր, հոլիվուդյան հայտնի դերասանուհի, օսկարակիր Գվինեթ Փելթրոուն Keeping Up With the Kardashian իրապատում շոուի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի երեխաների երկրպագուն է և չի կարողացել իր հիացմունքը զսպել հեռուստաաստղի վերջին ինստագրամյան հրապարակման առնչությամբ, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է երկու կրտսեր երեխաների՝ Չիկագոյի և Փսալմի և եղբոր դստեր՝ Դրիմ Քարդաշյանի լուսանկարը, ինչին էլ անդրադառնալով՝ դերասանուհին գրել է․ «Վերջ տվեք»։
Պարբերականը նշել է, որ դերասանուհին և Քիմ Քարդաշյանն այս տարի կարծես թե ընկերացել են և հիշեցրել, որ Քարդաշյանի ծննդյան օրվա առթիվ դերասանուհին նրան նվեր էր ուղարկել։
Գվինեթ Փելթրոուից բացի՝ հրապարակման մեկնաբանություններում արձագանքել են այլ հայտնիներ ևս։ Լուսանկարին արձագանքել է նաև Քարդաշյան քույրերից կրտսերը՝ Քլոեն՝ գրելով․ «Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Դրիմը գրկել նրանց»։
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ էր հրապարակել ավագ որդուց՝ նրան «ամենանորաոճ երեխա» անվանելով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացել էին 2013 թվականին և ունեն 4 երեխա։

GOOP approved: Gwyneth Paltrow is a fan of Kim Kardashian 's most recent post. The GOOP founder and Oscar-winning actress said 'stop it!' when she saw a photo from Kim's Instagram account of her two youngest kids with Kanye West - Chicago, age three, and Psalm, age two - as well as Rob Kardashian and Blac Chyna's daughter Dream, four
Another look: And pal Nicole Williams of WAGS fame - who also models for Khloe Kardashian's Good American brand - said, 'My god Chi is YOU!!'Cute trio: The photo was of Dream with her arms around Chicago and Psalm. Kim said in her caption, 'Sunday Morning Sweetness'
She likes Kim! The two have gotten closer lately. They are both business moguls these days as Kim has SKIMS, KKW Beauty and fragrance, and Gwyneth has GOOP
She has a lot of pals: Kim and Gwyneth seem to have become pals this year. In March Paltrow sent Kardashian and 'orgasm' candle and Kim said she was 'excited' about the present. Then in April the Shakespeare In Love actress sent the KKW Beauty mogul a vibrator
'Freshest kid alert!' Kim shares a photo of her 'freshest kid' Saint West, five, as he rocks cargo pants and a patchwork bandana jacket during an impromptu backyard photoshoot