«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին սկսեց մարզական հավաքը

23/03/2021

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսել է նախապատրաստությունը Բելառուսի հասակակիցների դեմ հանդիպմանն ընդառաջ:

«Արմենպրես» հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Երիտասարդական ընտրանին մարտի 22-ից 26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ 

«Կորոնավիրուսի պատճառով երկար ժամանակ հանդիպումներ չենք անցկացրել, սակայն ուրախ եմ, որ կրկին հրավիրվել եմ հավաքական: Լավ են նախապատրաստվում Բելառուսի դեմ խաղին: Գլխավոր մարզիչ Նազարյան ինձ տեսնում է կենտրոնական պաշտպանի դիրքում»,-ասել է հավաքականի պաշտպան Երջանիկ Ղուբասարյանը:

Հայաստանի Մ-21 հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի Մ-21 հավաքականի հետ։ Հանդիպումըկկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում՝ մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին։ Մուտքնազատ է։