«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Արարատ»-ը և «Ալաշկերտ»-ը Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում են

07/11/2020

Կայացան Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:

«Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակ»-ին և դուրս եկավ գավաթի խաղարկության հաջորդ  փուլ: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 0:0 հաշվով:

Երևանի «Արարատ»-ը հետագա պայքարից դուրս թողեց «Սևան»-ին` մրցակցի դարպասն ուղարկելով 3 գնդակ: «Սևան»-«Արարատ»` 1:3:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, ԲԿՄԱ-ի 4 ֆուտբոլիտների կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները, VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ ԲԿՄԱ-«Լոռի ՖԱ» հանդիպումը հետաձգվել է և նշանակվել է նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին: 

«Փյունիկի» 7 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանների պատճառով հետաձգվել է նաև VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ «Փյունիկ»-«Ուրարտու» հանդիպումը: 

«Գանձասար-Կապան»-«Վեստ Արմենիա» հանդիպումը չի կայանա, քանի որ «Գանձասար-Կապան» թիմը դադարեցրել է իր ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և VBET Հայաստանի գավաթի խաղարկություններում:

Սկսած նոյեմբերի 6-ից՝ «Նոա» թիմն իր տնային հանդիպումները կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: