Հադրութում այս պահին գրեթե ավարտված է դիվերսիոն խմբերի ոչնչացումը․Արծրուն Հովհաննիսյան
10/10/2020
Այս պահին Հադրութում չեզոքացվում են, գրեթե ավարտված են դիվերսիոն խմբերի ոչնչացումը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, լրագրողներին ասաց Պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ հրադադարի ռեժիմը սահմանի ողջ երկայնքով հիմնականում պահպանվում է, չնայած որոշակի փոքր պրովոկացիաների:
Նա հայտնեց, որ գերեվարվածների հարցը նույնպես բարձրացված է, հրադադարը նաեւ ունի այդ նպատակը , դրա իրականացման ժաման իրենք լրացուցիչ այդ մասին կհայտարարեն: