«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ օրենքի նախագծի հեղինակները ՀՀ քաղաքացիներն են․ Ղազարյան

04/12/2023

Մենք պիտի փաստենք մի բան, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ օրենքի նախագծի հեղինակները ՀՀ քաղաքացիներն են: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց հավաքված բողաքի ակցիայի ժամանակ ասել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Մեր սահմանադրությամբ, հիմնականում, օրենսդրական նախաձեռնություն իրականացրել են պատգամավորները, խմբակցությունները և կառավարությունը: Առաջին դեպքն է, որ օրենքի նախագծի հեղինակը 58,000 քաղաքացի է:

Նախագիծը ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ քննարկվել է, բայց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ոչ մի պատգամավոր այդ քննարկմանը չի մասնակցել, իհարկե հաճելի է ԱԺ դահլիճը տեսնել առանց ՔՊ-ի պատգամավորների, և կարծում եմ, որ դա այդ դահլիճի ճիշտ վիճակն է: Բայց այս վիճակը պետք է լինի , ոչ թե, որ իրենք ունենան պատգամավորի կարգավիճակ ու չգան, այլ պետք է զրկվան այդ կարգավիճակից: Որպեսզի իրենք այդ կարգավիճակից զրկվեն, պետք է ժողովուրդը համախմբվի և միասնական ուժով իրենց վռնդի այս շենքից:

Եթե նախագիծը ընդունվի, ցանկացած պատգամավոր, ով Արցախը կընդունի Ադրբեջանի կազմում, կձերբակալվի»,- ասել է նա: