«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը պետք է մեզ թույլ տա, որ գնանք Դադիվանք, և ցավն այն է, որ համաձայնում ենք. քահանա

10/02/2021

Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրուցել է Դադիվանք այցելելու թույլտվություն ունենալու խնդրից, չնայած այն հանգամանքին, որ հայերի համար դա անվտանգ չէ:

«Այո՛, Ադրբեջանը պետք է մեզ թույլ տա, որ մենք գնանք Դադիվանք, և ցավն այն է, որ մենք դրան համաձայնում ենք...

Պիտի ստուգեն քաղաքացիների ինքնությունը, ընտանիքի անդամներին, ամուսնու, հոր մասին, որտեղ են կռվել, ինչ պաշտոն ու շքանշան ունի: Այս ամբողջ ինֆորմացիան կստանան, կթույլատրեն, հետո այնտեղ կբռնեն, կասեն, թե ահաբեկիչ են բռնել: Սա է ամբողջ խնդիրը և մեր իշխանավորները սա չեն հասկանում»,-ասել է Տեր Հովհաննեսը և տեղեկացրել, որ Դադիվանքում հիմա կոնկրետ վանահայր չկա, բայց հերթափոխով ծառայող հոգևորականներ կան: