Մենք չենք մոռանում դավաճաններին. սպառնալիք Դոնարումային
30/08/2021
«Միլանի» երկրպագուները Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային չեն կարողանում ներել ֆրանսիական ՊՍԺ տեղափոխության համար: Այս մասին գրում է Football Italia-ն։
«Միլանի» ու «Կալյարիի» միջև Իտալիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպումից առաջ երկրպագուները ցուցադրել են 22-ամյա դարպասապահին ուղղված 2 պաստառ։
«Մենք չենք մոռանում դավաճաններին, զգույշ եղե՛ք, երբ վերադառնաք Միլան»,- նշված է պաստառներից մեկում։
Ջանլուիջի Դոնարուման «Միլանում» նորամուտը նշել էր 16 տարեկանում։ Այս ամռանն իտալացին հրաժարվեց երկարաձգել «Միլանի» հետ պայմանագիրը և ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց ՊՍԺ, որի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։