«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հուշագիր՝ միտված Հայաստանում ուսանողական սպորտի զարգացմանը

25/03/2021

Այսօր հուշագիր է կնքվել ՀՖԿՍՊԻ-ի և «Ուսանողական մարզական ֆեդերացիա» ՀԿ-ի միջև: 

Ֆիզկուլտինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը նշել է, որ ինստիտուտ և Ուսանողական մարզական ֆեդերացիա կապը շատ ամուր է, և բոլորը շահագրգռված են ուսանողական սպորտը Հայաստանում զարգացնելու:

Նա ընդգծել է, որ բուհի ռազմավարական առաջընթացում շատ կարևոր տեղ է զբաղեցնում ուսանողական սպորտի զարգացման խթանումը, և դա կարող են փաստել արդեն իսկ գրանցված հաղթանակաները։ Այս ընթացքում տեղի են ունենում ներբուհական առաջնություններ տարբեր սպորտաձևերից, որոնք ուսանողական ֆեդերացիայի հետ համատեղ կարող են շարունակվել ուսանողական մրցաշարերի տեսքով: 

«Ուսանողական մարզական ֆեդերացիան, հանդիսանալով միջազգային համալսարանական սպորտի ֆեդերացիայի լիիրավ անդամ՝ խրախուսում է շահառու կազմակերպությունների հետ հուշագրերի կնքումը։ Մենք այսօր կնքեցինք մեր առաջին հուշագիրը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի՝ մեր մայր բուհի հետ։ Հուշագրի հիմքով հաստատում ենք ինստիտուցիոնալ համգործակցության մի նոր փուլ։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքները նույն արդյունավետությամբ կշարունակվեն, ինչպես մինչ այս են եղել»,- նշել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը: 

Հանդիպման ավարտին Հ.Գաբրիելյանը Ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից ՀՖԿՍՊԻ-ին է նվիրել Միջազգային համալսարանական սպորտի ֆեդերացիայի 70-ամյակին նվիրված գիրքը: