«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վիրահայ հասարակայնության ներկայացուցիչները և Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմն այցելել են «Խոջիվանք» պանթեոն

19/02/2021

Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 152-ամյակի կապակցությամբ վիրահայ հասարակայնության ներկայացուցիչները և Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, այցելել են Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն։
Ինչպես հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, պանթեոնում ծաղիկներ են խոնարհել Հովհաննես Թումանյանի շիրմաքարին, իսկ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը մատուցել է հոգեհանգստյան կարգ։
Այնուհետև, թբիլիսահայ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի սկիզբ դրած ավանդույթի համաձայն՝ գիրք նվիրելու տոնի շրջանակներում ներկաներին նվիրվել են գրքեր։