«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ճապոնական լրատվական. «Պուտինը հասավ իր նպատակին, Բայդենը Ռուսաստանին անվանեց գերտերություն»

18/06/2021

«Մոսկվա-Վաշինգտոն բանակցությունների մեկնարկը և աշխարհում ռազմավարական զենքի վերահսկումը կարելի է համարել հանդիպման ամենակարևոր արդյունքը¹», - հաղորդում է ճապոնական NHK լրատվական կայքը՝ Պուտինի և Բայդենի առաջին հանդիպման մասին: «Ինչպես և սպասվում էր, երկու երկրների միջև հարաբերությունների հիմնարար տարաձայնությունները դեռևս մնում են, բայց հազվագյուտ իրադարձությունն այն է, որ ԱՄՆ-ում առաջին անգամ դեմոկրատ նախագահը Ռուսաստանին անվանում է գերտերություն, ուստի կարելի է ասել, որ Պուտինը իր նպատակին հասավ համաշխարհային ասպարեզ», հավելում է կայքը:
«Մինչ այժմ ամերիկյան առաջնորդները կա՛մ արհամարհում էին Ռուսաստանը, կա՛մ անվանում էին տարածաշրջանային տերություն, բայց նոր դարաշրջանում աշխարհում ոչ մի խնդիր չի կարող լուծվել առանց Ռուսաստանի կամքի և դերի, ինչպիսիք են ռազմավարական զենքերը, տիեզեօքը, Հյուսիսային բևեռը, Միջին Արևելքը, Արևելյա Եվրոպան և նույնիսկ ԱՄՆ-ի ներքին խնդիրները, ներառյալ ընտրությունները և կիբերհարձակումները, ինչ-որ կերպ կապված են Ռուսաստանի դերի հետ: Միացյալ Նահանգները ստիպված են բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ որպես գերտերության, գլոբալ խնդիրները լուծելու համար: Այսուհետ Ամերիկայի դիրքերը համաշխարհային գործերում միանշանակ չեն դիտվելու», եզրափակում է ճապոնական լրատվականը:
#ՓԱԿԱԳԻԾ