Զոհված զինծառայողների աճյունների որոնումներ կիրականացվեն Ջրականի շրջանում
05/04/2021
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է: