«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Մհեր Մկրտչյանի միակ թոռնուհին ռուսական ՆՏՎ-ի եթերում պատմում է լեգենդար պապի մասին (տեսանյութ)

18/02/2021

Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքն իր «Խոսում ու ցուցադրում ենք» հաղորդման շրջանակում անցկացված հետաքննության արդյունքում Արգենտինայում գտել են հայ կինոյի մեծագույն վարպետ Մհեր (Ֆրուզիկ) Մկրտչյանի միակ թոռնուհուն՝ Իռեն Տերտերյանին, որը մոր ու հոր հետ մանուկ հասակում մշտական բնակության էր տեղափոխվել Արգենտինա:

Հաղորդման շրջանակում Իրենը հոր հետ հյուրընկալվում է «Խոսում ու ցուցադրում ենք» հաղորդման տաղավարում, որտեղ էլ պատմում է իր լեգենդար պապիկից մնացած հիշողությունները, և աստիճանաբար բացվում են Մկրտչյան ընտանիքի պատմության մութ ու ողբերգական էջերը:

Մհեր Մկրտչյանի առաջին կինը՝ Դոնարան, երկու երեխաների՝ տղայի ու աղջկա ծննդից հետո շիզոֆրենիա է ունենում, որի պատճառով նա մնացած կյանքն անցկացնում է հոգեբուժարանում: Դոնարայի հիվանդությունը փոխանցվել էր որդուն՝ Վահագնին, իսկ աղջիկը Արգենտինայում մահանում է 38 տարեկանում քաղցկեղից:

Իրենը իսպանախոս է, մեծ դժվարությամբ է կարողանում խոսել հայերեն ու ռուսերեն: Աղջիկը միջնակարգ կրթություն ունի, գոյությունը պահպանելու համար աշխատել է մատուցողուհի, ամուսնալուծվել է, երեխա չունի:

Իրենը Արգենտինան համարում է իր հայրենիքը: