«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կկազմակերպի անվճար դասընթաց, ովքեր պատրաստվում են այս տարի ընդունվել բուհ

09/09/2021

Հայ կրթական հիմնարկությունը Արցախի սահմանամերձ գյուղերում ապրող պատանիների համար կկազմակերպի անվճար դասընթաց։  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչ Վաչե Վարդանյանը։

«Բոլոր այն աշակերտները, ովքեր պատրաստվում են այս տարի ընդունվել բուհ և ապրում են Արցախի սահմանամերձ գյուղերում, ունեն հնարավորություն շաբաթական 2 օր բոլորովին անվճար առցանց պատրաստվել միասնական քննություններին։ Մեր կրթաթոշակառուները յուրաքանչյուր աշակերտի հետ պարապելու են անհատապես։ Փորձելու ենք լուծել նաև շտեմարաններ ձեռք բերելու խնդիրը։ Ծրագրին կարող են դիմել նաև անմահացած հերոսների՝ Հայաստանի և Արցախի ցանկացած բնակավայրում ապրող երեխաները»,- նշել է մեր զրուցակիցը։

Նշենք , որ ծրագրին մասնակցել ցանկացողները մանրամասն տեղեկությունների համար կարող են զանգահարել +37411531485 հեռախոսահամարին։