Ռոբերտ Լևանդովսկին արժանացել է «Ոսկե խաղացող» մրցանակի
14/12/2021
«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մրցանակ է ստացել Tuttosport-ից։ Նրան հանձնվել է «Ոսկե խաղացող» մրցանակը՝ ոսկե գնդակի տեսքով։
«Ուրախ եմ, որ երկրորդ անգամ անընդմեջ ստացել եմ «Ոսկե խաղացողի» մրցանակը Tuttosport-ից: Շատ շնորհակալ եմ ժյուրիին իմ ձեռքբերումները գնահատելու համար»,- գրել է Լևանդովսկին։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին France Football-ից «Ոսկե գնդակի» քվեարկության արդյուքներով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով Լիոնել Մեսսիին։