Շնորհակալություն այն բոլոր պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. Մխիթարյան
24/04/2021
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի hիշատակին:
«Շնորհակալություն այն բոլոր պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»: ֆեյսբուքյան իր էջում տեղադրած տեսանյութին կից գրել է հայազգի ֆուտբոլիստը: