«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դեկտեմբերի 29-ից նախադպրոցական տարիքի արցախցիները կստանան 20,000 դրամ աջակցություն․ ՀՀ ԱՍՀՆ

28/12/2020

Դեկտեմբերի 29-ից կսկսվի Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվելիք 20,000 դրամ աջակցության վճարման գործընթացը։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ ծնողը կարող է դիմել Հայփոստի կամ Արցախփոստի ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով իր անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը։

Նշենք, որ ծրագրի շահառու են հանդիսանում Արցախում հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։

Միջոցառումը ֆինանսավորվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների՝ դեկտեմբեր ամսվա պարգևավճարների և աշխատավարձի հավելավճարների համար նախատեսված գումարներից»,- ասված է հաղորդագրության մեջ։