«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նժդեհի կտակն ի կատար է ածվել և Սյունիքի արծիվը Խուստուփի գագաթից ձեզ է նայում. Լոռա Հովհաննիսյան

21/12/2020

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին 1955թ-ի հայոց Զորավար Գարեգին Նժդեհը վախճանվեց բոլշևիկյան բռնապետության ճիրաններում՝ Վլադիմիրի կենտրոնական բանտում։ Նժդեհի բանտակից ընկերը պատմում է, որ Նժդեհը, զգալով մոտալուտ մահը, խնդրել է իրեն բարձրացնել ձեռքերի վրա, որպեսզի «կարելի չլինի իր մահը օտար հողի վրա»: Այդպես էլ մահացել է` բանտակիցների ձեռքերին, բայց ոչ օտար հողի վրա։

«Երբ ինձ սպանված տեսնես՝ դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որ ինձ երեւա ե՛ւ Կապանը, ե՛ւ Գնդեվազը, ե՛ւ Գողթանը, ե՛ւ Գեղվաձորը…» ... Նժդեհի կտակն ի կատար է ածվել և Սյունիքի արծիվը Խուստուփի գագաթից ձեզ է նայում, սիրելի Սյունեցիներ։ Հայաստանի ողնաշար Սյունիքը չկոտրվեց և չի կոտրվի Սյունեցու անհաղթ ոգին նաև հիմա։