«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Բարսելոնայի», «Չելսիի» ու «Յուվենտուսի» ֆուտբոլիստները հավակնում են ԱՄՆ-ի տարվա լավագույն խաղացողի կոչմանը

11/12/2020

ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է տարվա լավագույն խաղացողի հավակնորդների անունները:

Թեկնածուների թվում են Սերժինյո Դեստը («Բարսելոնա»), Կրիստիան Պուլիշիչը («Չելսի»), Ուեստոն Մաքենին («Յուվենտուս»), Թայլեր Ադամսը («Լայպցիգ»), Ջորդան Մորիսը («Սիեթլ Սաունդերզ») և Գյասի Զարդեսը («Կոլամբուս Քրյու»):

Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 16-ին, իսկ 2 օր անց հայտնի կդառնա հաղթողի անունը:

Նախորդ տարի մրցանակին արժանացել է Կրիստիան Պուլիշիչը: