«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Յուվենտուս»-ը հետաքրքրված է Մխիթարյանով

27/04/2021

Իտալական «Յուվենտուս»-ը հետաքրքրված է Հայաստան ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

«Յուվենտուս»-ն արդեն իսկ սկսել է բանակցություններ Մխիթարյանի ներկայացուցչի հետ: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը: Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Սակայն Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուս»-ին:

Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում դարձել է 11 գոլի և նույնքան էլ գոլային փոխանցման հեղինակ: