«Յուվենտուս»-ը հետաքրքրված է Մխիթարյանով
27/04/2021
Իտալական «Յուվենտուս»-ը հետաքրքրված է Հայաստան ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:
«Յուվենտուս»-ն արդեն իսկ սկսել է բանակցություններ Մխիթարյանի ներկայացուցչի հետ: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը: Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Սակայն Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուս»-ին:
Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում դարձել է 11 գոլի և նույնքան էլ գոլային փոխանցման հեղինակ: