«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քարվաճառի ուղղությամբ ևս ընթանում են մարտական գործողություններ. Հովհաննիսյան

12/10/2020

Արցախի Քարվաճառի շրջանի ուղղությամբ  ևս մարտական գործողություններ են ընթանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Քարվաճառի ուղղությամբ էլ կան մարտական գործողություններ: Այսօր հակառակորդի ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել: Մարտերն ինտենսիվությամբ, միգուցե, զիջում են հարավային ուղղությամբ տեղի ունեցող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ այնտեղ խաղաղ իրավիճակ է »,- ասաց Հովհաննիսյանը: